Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 389
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ ԹԻՎ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն, դեկտեմբերի 24-ի N 202-Ն և 229-Ա որոշումների, հաշվի առնելով Լիլիա Ավետիսյանի լիազորած անձ Հռիփսիմե Ավետիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 09-ի N Ք-6232) և համաձայնությունը.
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի նոյեմբերի 13-ի N 13112024-07-0196 վկայական) Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցի 20 հասցեում գտնվող բնակելի տունը՝ 147.45 քառակուսի մետր արտաքին և 116.2 քառակուսի մետր ներքին մակերեսներով, անասնաշենք՝ 29.12 քառակուսի մետր արտաքին և 25.47 քառակուսի մետր ներքին մակերեսներով, ծածկը՝ 23.02 քառակուսի մետր մակերեսով և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 390.69 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Լիլիա Բորիսի Ավետիսյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ծածկի և անասնաշենքի 1 քառակուսի մետրի համար` 2 418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) դրամ, բնակելի տան 1 քառակուսի մետրի համար՝ 3 627 (երեք հազար վեց հարյու քսանյոթ) դրամ (տարածագնահատման 14-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1209).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1 221.0 (հազար երկու հարյուր քսանմեկ ամբողջ զրո) դրամ:
4. Լիլիա Ավետիսյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին՝ 660 901 (վեց հարյուր վաթսուն հազար ինը հարյուր մեկ) դրամ` շինությունների գինը.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին` 477 033 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար երեսուներեք) դրամ` հողամասի գինը.
3) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին` 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լիլիա Ավետիսյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիա Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner