Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Անդրանիկ Մեջլումյանի, Արմեն Քամալյանի և Արթուր Զաքարյանի լիազորած անձ Գեղամ Շահնազարյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի N Ք-5129). 1. Արմեն Քամալյանին, Անդրանիկ Մեջլումյանին և Արթուր Զաքարյանին տալ մրգերի ու բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |