Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Նարինե Այվազյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 07-ի N Ք-7275). 1. Նարինե Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի ապրիլի 27-ի N 27042022-07-0012 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 16-րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Սուրեն Հովակիմյան Հայկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի սեպտեմբերի 28-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 886.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 16-րդ փողոց, 18, 350.0 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 16-րդ փողոց, 18/1։ 2. Նարինե Այվազյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |