Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արծրուն Պողոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 04-ի N Ք-7274). 1. Արծրուն Պողոսյանին պատկանող (հիմք՝ 2011 թվականի հունիսի 09-ի N 2811074 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 23/1 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 2-րդ փողոց, 10/2։ 2. Արծրուն Պողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արծրուն Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |