Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 29122021-07-0137 սեփականութան իրավունքի վկայականը, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Մհեր Սողոմոնյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 12-ի N Ք-2637). 1. Գրիշա Օնիկի Հարությունյանին տրված և Մհեր Սողոմոնյանին փոխանցված Առինջ համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի մայիսի 04-ի N 306-Ա որոշմամբ տրված N 41 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել համաձայն ներկայացված ժամանակացույցի (կցվում է)՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 04-ը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Սողոմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |