|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 փետրվարի 2025 թվականի N 317 |
«ԱՐՏԲԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Տ-280). 1. «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև հոկտեմբերի 17-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն (Թույլտվություն N 19 կցվում է): 2. «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231352 հաշվեհամարին վճարել 29 839 (քսանինը հազար ութ հարյուր երեսունինը) դրամ՝ տեղական տուրք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|