Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Լուսինե Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 30-ի N Ք-4353). 1. Լուսինե Սարգսյանին և Էդուարդ Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 27092024-07-0156 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի թիվ 28 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ՎԱՎ ՊՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 23-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 503.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամասի 1-ին փողոց, 28, 552.3 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամասի 1-ին փողոց, 28/1։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |