Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ ՀՕ-507-Ն օրենքը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները. 1.1. Հավելվածի 124-րդ և 125-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ. «124. Կանոնակարգի 121-րդ կետով նախատեսված դեպքերում, բացառությամբ 121-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա Համայնքի ղեկավարը, իսկ Կանոնակարգի 125-րդ կետով սահմանված դեպքերում նաև Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ Աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն: 125. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է Աշխատակազմի քարտուղարին։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:». 1.2. Հավելվածի 126-րդ կետում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |