Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Էդգար Մուրադյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N Տ-1770). 1. «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի հունիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/6 հասցեում (17.75 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ՖԱՄԻԼԻ ՌԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել 11 667 (տասնմեկ հազար վեց հարյուր վաթսունյոթ) դրամ տեղական տուրք։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |