Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Գրիշա Սիմովոնովի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N Ք-7844). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2004 թվականի օգոստոսի 23-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Երևան նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 15507 և N 15508) տրամադրել հասցե` Աբովյան, Պտղնի, Պտղնի-2 այգետարածք, 23-րդ թաղամաս, 31: 2. Գրիշա Սիմովոնովը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |