|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2025 թվականի N 2780 |
ԿԱՐԵՆ ՏՈՌՈԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Կարեն Տոռոզյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 30-ի N Ք-3557). 1. Կարեն Տոռոզյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2025 թվականի ապրիլի 14-ի N 14042025-07-0122 և N 14042025-07-0126 վկայականներ) Աբովյան համայնքի Արամուս գյուղի Անկախության 9-րդ փողոցի թիվ 1 և թիվ 3 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ՏՈՒՖ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 27-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Արամուս, Անկախության 9-րդ փողոց, 1-3։ 2. Կարեն Տոռոզյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Տոռոզյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|