Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N Ք-8931). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Պտղնի գյուղում գտնվող 07-054-0204-0091 կադաստրային ծածկագրով հողամասից 160.3 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-3 այգետարածք, 5-րդ թաղամաս, 38/1։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |