Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N Տ-2663). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 27 հասցեում Միքայել Սարուխանյանինսեփականության իրավունքվ պատկանող, 3-րդ փողոցի թիվ 13 հասցեում Սիփան Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 12-րդ փողոցի թիվ 6 հասցեում Խաչատուր Շաքարյանին և Դինարա Օսիպյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող տարածքների 0.4 կՎ էլեկտրամատակարարման գիծը նախագծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի հուլիսի 18-ին տրված 128035111, սեպտեմբերի 12-ին տրված 130718111 և 130701111 (ԷՑՆ-ՆՄ-1499) տեխնիկական պայմանների ուղեգծով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 0.4 կՎ հզորությամբ էլեկտրամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամ, որպես ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |