Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 14-ի N Ք-3180). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Բալահովիտ գյուղում գտնվող 07-018-0003-0020 կադաստրային ծածկագրով հողամասից 4.9 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 2/1։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |