Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Ջիվան Աբրահամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 14-ի N Ք-1619). 1. Ձևակերպել կառուցապատող Ջիվան Աբրահամյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Պիոներական փողոց թիվ 9/20 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Ջիվան Աբրահամյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |