Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Սամվել Եգանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի օգոստոսի 27-ի N Ք-6530). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2024 թվականի մայիսի 14-ի N Հ-5899 արխիվային տեղեկանք) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի ,Պտղնի-3 այգետարածքի 2-րդ թաղամաս, թիվ 28: 2. Սամվել Եգանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Եգանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |