Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 298
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

10 օգոստոսի 2018 թվականի N 1

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Աբովյան համայնքում բացօթյա (փողոցային) առևտրի իրականացման բնագավառում առաջացած խնդիրների շուրջ բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի համար կարևոր և հրատապ լուծում պահանջող այդ ոլորտի խնդիրները վերհանելու և հանրության համար ընդունելի կարգավորումներ տալու նպատակով:

Մեր բազմաթիվ բնակիչներին մտահոգում է, որ համայնքում բացօթյա առևտուրն իրականացվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի բազմաթիվ խախտումներով, որը հանգեցնում է քաղաքում սանիտարահիգիենիկ վիճակի վատթարացմանը, մայթերի դժվարանցանելիությանը, քաղաքի էսթետիկական և մշակույթային պատկերի խաթարմանը։

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ ոլորտի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները չեն տալիս ցանկալի արդյունք։

Նշված խնդրի հանրային քննարկումները հնարավորություն կստեղծեն համայնքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ծավալման, որը թույլ կտա տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն իրականացնել` հանրության իրական կարիքներին համապատասխան: Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը առաջարկվող հանրային քննարկմանը:

Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ստանալու նպատակով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:

2018թ. օգոստոսի 10-ից սեպտեմբերի 10-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աբովյան, Բարեկամության հր-1, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 45 ամիս առաջ
Ես  ուսումնասիրել եմ այս խնդիրն ու եկել ան եզրակացության,որ համապատասխան կամք և վարչական լծակներ օգտագործելով համայնքապետարանը կարող է համայնքում գտնվող 4 արդեն պատրաստ շուկաները պարապ չթողնել ու մեր մայթերը մաքրել հակահիգիենիկ վիճակից:Ոչ ոք չի ասում մարդիկ չաշխատեն,բայց եթե բոլորը շուկաներում կանգնեն,գնորդը ստիպված շուկա կայցելի ու առևտուրը կընթանա իր հունով:Մենք ունենք այդ լավ փորձը:Ես գիտեմ,որ անգամ որոշ շուկաներում տեղերն  անվճար են տրամադրվում:Ուրեմն ի*նչն է խոչընդոտը:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 76 ամիս առաջ
Հարգելի համայնքապետարան, քննարկումներն ավելի ակտիվ դարձնելու համար նման որոշումները տեղադրեք ոչ միայն կայքում, այլ նաև Ֆբ էջում, հնարավորության դեպքում նաև փոքրիկ առաջարկ-հայտարարություններ փակցրեք մարդաշատ կանգառներում... համ էլ միանգամից կբախվեք անվճար հայտարարությունների համար տարածքների բացակայության խնդրի հետ  :)
Պատասխանել
Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ
Հակահիգիենիկ է և օրենքի ուժով է պետք վերահսկել։ Ես դեմ եմ փողոցային առևտրին։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ
Հարգելի օգտատեր,օրենք կիրառելուց բացի բնակիչների վերաբերմունքն ու գիտակցումը պետք է փոխվի այս հարցի վերաբերյալ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ
Հետաքրքիր թեմա է, բայց կասե՞ք,թե ինչ անեն մարդիկ երբ աշխատանքի կարիք ունեն։
Պատասխանել
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 77 ամիս առաջ
Հարգելի օգտատեր, Աբովյան համայնքում գործում են 2 քաղաքային շուկաներ՝ անվճար հիմունքներով։ Բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվել ցանկացողները կարող են առևտուրն իրականացնել այնտեղ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ
Քննարկման դրված խնդիրը կամ արդիական չէ կամ էլ բնակիչները տեղեկացված չեն այս հնարավորության մասին: Եթե համայնքապետարանի աշխատակիցները կամ այն անձինք, որոնք սերտորեն համագործակցում են համայնքապետարանի հետ այս էջը տարածեն սոցիալական ցանցերով, ապա կապահովվի տեղեկացվածությությունը բնակչության շրջանում, որոնք կմասնակցեն նաև առցանց քննարկմանը: ----- Բավարար չէ միայն քնարկումը տեղադրել կայքում և սպասել....: Անհրաժեշտ է նաև ջանք թափել բնակչության մասնակցությունը ապահովելու համար -----
Պատասխանել
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 77 ամիս առաջ
Հարգելի օգտատեր, համայնքապետարանը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների շրջանում հանրային քննարկումը հասանելի դարձնելու համար։Շնորհակալություն առաջարկի համար։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 77 ամիս առաջ
+ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՍակայն ակտիվ քննարկում դեռևս տեղի չի ունենում .... Հուսանք ձեռնարկված միջոցները արդյունք կտան....
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner