Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արտակ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N Ք-6470). 1. Արտակ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի ապրիլի 08-ի N 08042024-07-0149 և 2025 թվականի հունիսի 19-ի N 19062025-07-0202 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 15/15 և թիվ 15/16 հասցեներում գտնվող հողամասերին՝ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 29-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Սարալանջի փողոց, 15/15։ 2. Արտակ Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |