|
| ՆԱԽԱԳԻԾ
|
29 հոկտեմբերի 2025 թ. |
«ԱՐՏԲԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ի N Տ-2875). 1. «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Երևան-Սևան մայրուղի թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231436 հաշվեհամարին վճարել 40 856 (քառասուն հազար ութ հարյուր հիսունվեց) դրամ՝ տեղական տուրք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՏԲԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|