Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Անտիկա Մեղրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մարտի 01-ի N Ք-1542). 1. Անտիկա Մեղրյանին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի փետրվարի 21-ի N 164 որոշմամբ տրված N 05 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել համաձայն ներկայացված ժամանակացույցի (կցվում է)՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 25-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ամտիկա Մեղրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |