Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Արա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N Ք-7063). 1. Նարինե Մագդեսյանին, Արթուր և Արա Հակոբյաններին Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 4292 որոշմամբ տրված N ՇԹ/751/654-24 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 17-ը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |