Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Էդվարդ Թովմասյանի լիազորած անձ Աշոտ Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ի N Ք-7535). 1. Էդվարդ Սասունիկի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 10-ի N 10042024-07-0229 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/104/13/1 հասցեում գտնվող 552.1 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 36.2 քառակուսի մետր արտաքին, 29.4 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը համարել օրինական: 2. Էդվարդ Թովմմասյանը պարտավոր է ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 83 840 (ութսուներեք հազար ութ հարյուր քառասուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |