Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ամառային խոհանոցը, լողավազանը, պատնեշը, աստիճանահարթակները և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Լիդա Դիլբարյանի լիազորած անձ Տիգրան Աթոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-6167). 1. Լիդա Ռոբերտի Դիլբարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հուլիսի 10-ի N 10072019-07-0004 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 15-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող փաստացի 999.2 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 561.7 քառակուսի մետր արտաքին, 443.76 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը, 50.13 քառակուսի մետր արտաքին մակերեսով, 47.09 քառակուսի մետր նեքին մակերեսով ամառային խոհանոցը, 31.75 քառակուսի մետր մակերեսով լողավազանը, 297.30 քառակուսի մետր մակերեսով հարթակը, 46.5 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 1.13 քառակուսի մետր մակերեսով պատնեշը, և 26.9 քառակուսի մետր մակերեսով պարիսպներն համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2025WAAKQS): 2. Լիդա Դիլբարյանին պարտավոր է ինքնակամ կառուցված բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի, պատնեշի, աստիճանահարթակի և պարսիպների օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 2 272 453 (երկու մլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր հիսուներեք) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիդա Դիլբարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |