Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով Բաբկեն Մեսրոպյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի մարտի 13-ի N Ք-1574). 1. Բաբկեն Մեսրոպյանին տալ բնակելի տան, ամառային խոհանոցի, հենապատի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաբկեն Մեսրոպյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |