Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով Մելս Թումասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 09-ի N Ք-3794). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 30/9 հասցեում գտնվող Մելս Թումասյանին պատկանող տարածքով անցնող 0.4 կՎ մալուխային գծի անվտանգության գոտիների վերականգնման գիծը նախագծել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 25-ին տրված ՏՊ-640-0.4/0092 (N ՓԻ-45-25) տեխնիկական պայմանի ուղեգծով և Մելս Թումասյանին տրամադրել 0.4 կՎ մալուխային գծի անվտանգության գոտիների վերականգնման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Մելս Թումասյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 25 000 (քսանհինգ հազար) դրամ, որպես ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մելս Թումասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |