|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2024 թվականի N 1808 |
«ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հաշվի առնելով «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 08-ի N Տ-676). 1. Թույլատրել «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի հունվարի 01-ից մինչև մայիսի 01-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղի թիվ 5 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N 36 կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231345 հաշվեհամարին վճարել 1 788 960 (մեկ միլիոն յոթ հարյուր ութսունութ հազար ինը հարյուր վաթսուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՈՒԼՏԻ ՄԵՋԻՔ ՄՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|