|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հոկտեմբերի 2021 թվականի N 1272 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի և հիմք ընդունելով Սուդարիկ Լազյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ի N Ք-3264). 1. Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված «Հիվանդանոցային ծառայություններ» (բաժին 07, խումբ 3, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 18 000 (տասնութ հազար) դրամ փոխանցել «Քրիստինե Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 1930062726060100 հաշվեհամարին՝ Սուդարիկ Լազյանի համար դեղորայք ձեռք բերելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուդարիկ Լազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|