Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արշալույս Դաշյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի N Ք-6422). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի թիվ 411 հասցեում գտնվող բնակարանը (հիմք՝ 2011 թվականի հունիսի 22-ի N 2819754 վկայական) վերահասցեավորել` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4 շենք, 411 բնակարան: 2.Արշալույս Դաշյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշալույս Դաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |