Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության քարտուղար Գոռ Գալստյանի գրությունը (մուտք՝ 05.02.2024 թվականի N Տ-251), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29-ի «Աբովյան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններում համայնքի ավագանու անդամների թեկնածուներ առաջադրելու մասին» N 64-Ա որոշման 1-ին կետում «անդամներ Վահե Հարությունյանին և Գոռ Գալստյանին» բառերը փոխարինել «անդամ Վահե Հարությունյանին» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |