Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0138-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը Արամուս համայնքի պարզեցված գլխավոր հատակագծով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար և չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս, հաշվի առնելով Արտակ Առաքելյանի լիազորած անձ Նարեկ Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի N Ք-7719), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի փետրվարի 01-ի N 01022024-07-0109 վկայական) Արամուս գյուղում գտնվող 07-013-0138-0011 կադաստրային ծածկագրով 1.66 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Արտակ Առաքելյանին (հիմք՝ 2011 թվականի մայիսի 03-ի N 0137095 վարձակալության իրավունքի գրանցման վկայական)։
2. Արտակ Առաքելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 2 247 700 (երկու միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր) դրամ՝ հողամասի գինը.
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արտակ Առաքելյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվա հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Որոշումը չի ընդունվել.

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner