|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 4033 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի ապրիլի 14-ի N 73-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 1 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մարտի 24-ի N 24032025-07-0129 վկայական) Աբովյան քաղաքի Արցախի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող 0.12 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը 10 (տասը) տարի ժամկետով, տարեկան 18 655 560 (տասնութ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր վաթսուն) դրամով (որը ենթակա է վճարման Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) կառուցապատման իրավունքով տրամադրել Դավիթ Սոսի Շահնազարյանին: 2. Դավիթ Սոսի Շահնազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Դավիթ Սոսի Շահնազարյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Սոսի Շահնազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|