Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2024 թվականի ապրիլի 26-ի N Կ-26042024-07-0180 որոշումը, հաշվի առնելով Արթուր Գրիգորյանի (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N Ք-7094).
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 25-ի «Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու մասին» N 1438 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ ՁԱԳԱՎԱՆՔԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ, ինչպես նաև ինքնակամ իրականացված ձևափոխումն իրականացված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արթուր Գրիգորյանի դիմումները (մուտք՝ 2024 թվականի փետրվարի 06-ի և մարտի 07-ի N Ք-779).
1. Ավետիք, Արթուր, Հրաչ, Ենգիբար և Սայաթ Միշայի Գրիգորյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի N 26092023-07-0105 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 661.2 քառակուսի մետր փաստացի մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 36.5 քառակուսի մետր արտաքին, 31.7 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տունը և ինքնակամ իրականացված բացվածքը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023TUBA7D):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված բնակելի տան, ինքնակամ իրականացված ձևափոխման օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 120 225 (հարյուր քսան հազար երկու հարյուր քսանհինգ) դրամ հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած::
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։