|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 3692 |
ԳԱԼՈՒՍՏ ԲՐՍՈՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշման, հիմք ընդունելով «Արտ.Ալեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 08-ի եզրակացությունը և Գալուստ Բրսոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 08-ի N Ք-5936). 1. Թույլատրել փոփոխելու Գալուստ Բրսոյանին և Ռուզան Մարտիրոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հուլիսի 28-ի N 28072025-07-0051 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 6-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 59.26 քառակուսի մետր արտաքին մակերեսով ամառային խոհանոցի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի օգտագործել որպես հասարակական նշանակության խանութ: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 19 815 ( տասնինը հազար ութ հարյուր տասնհինգ) դրամ` որպես շինության գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|