2018 թվականի N_ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. 2019 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ: 2. 2019 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար` համաձայն հավելվածի: 3. 2019 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.00 Կբ)
|
|
(17.87 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|