|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 նոյեմբերի 2023 թվականի N 4712 |
ԱՐՄԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 191-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Քամալյանի, Անդրանիկ Մեջլումյանի և Արթուր Զաքարյանի լիազորած անձ Գեղամ Շահնազարյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի N Ք-7634). 1. Արմեն Քամալյանին, Անդրանիկ Մեջլումյանին և Արթուր Զաքարյանին տալ մրգերի ու բանջարեղենի մշակման և պահածոյացման տնտեսության կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 50 000 (հիսուն հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողները շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր են Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|