Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 28-ի N 2/փ-77 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 10-ի N 01/03.1/02054-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի մարտի 11-ի N Պ-581) և Դավիթ Տռուզյանի լիազորած անձ Սամվել Մեհրաբյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի N Ք-8591), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Դավիթ Տռուզյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N 02102024-07-0130 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-011-0130-0006 կադաստրային ծածկագրով 0,1266 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակությունից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ գլխավոր հատակագծում կատարել համապատասխան փոփոխություն։ 2. Դավիթ Տռուզյանը պարտավոր է 0,1266 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 3 655 575 (երեք միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |