Այսօր: Երկուշաբթի, 19 Մայիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 345
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3339
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2024 թվականի N 3339

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածների,  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի  դեկտեմբերի 22-ի N 198-Ն և 2024 թվականի  ապրիլի 12-ի N 52-Ա  որոշումների, հիմք ընդունելով հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին 2024 թվականի  հուլիսի 15-ի N 1 արձանագրությունը.          
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի ապրիլի 01-ի N 01042024-07-0001 վկայական) Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 1/12 հասցեում գտնվող 0.04752 հեկտար մակերեսով բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը 25 (քսանհինգ) տարի ժամկետով, տարեկան 131 160 (հարյուր երեսունմեկ հազար հարյուր վաթսուն) դրամով (որը ենթակա է վճարման Աբովյանի համայնքապետարանի 900105201389 հաշվեհամարին) կառուցապատման իրավունքով տրամադրել Արտյոմ Սամվելի Ավագյանին:
2. Արտյոմ Սամվելի Ավագյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ տեղական վճար` վարձակալության տրամադրելու դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է  Արտյոմ Սամվելի Ավագյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Սամվելի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(345.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 79

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner