Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ի N Ք-7673). 1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի թվով 4 հատակագծերը (կցվում են): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |