|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2024 թվականի N 1865 |
ԵՂԻՇԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ԴՈՒՐՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն որոշման, հաշվի առնելով Եղիշե Առաքելյանի լիազորած անձ Դավիթ Թադևոսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 09-ի N Ք-2529). 1. Ձևակերպել կառուցապատող Եղիշե Առաքելյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 15-րդ փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Եղիշե Առաքելյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|