Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ և 62-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմեն Մուրադյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 01-ի N Ք-4382). 1. Արմեն Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2003 թվականի օգոստոսի 05-ի N 1704790 վկայական) Կոտայքի մարզի թիվ 1 Ռադիոկայան հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել` համայնք Աբովյան, գյուղ Գետարգել, Ս. Ալեքսանյան փողոց, 2: 2. Արմեն Մուրադյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |