Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի N Պ-3326). 1.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» համայնքային կառավարչական հիմնարկին տալ Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի 7-րդ փողոցի մնացած հատվածի, 3-րդ փողոց 1-ին նրբանցքի, 1-ին փողոց 3-րդ փակուղու, 5-րդ փողոցի, 14-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից։ |