Այսօր: Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2021թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ 2/1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 108 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 70-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ «387Ա-01/Վ-021» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 880 000 (ութ հարյուր ութսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սարգիս Գևորգյանը 1977 թվականից բնակվում է Սևանի փողոցի 2/1 շենքի թիվ 108 բնակարանումհիմք ընդունելով Սարգիս Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-3209), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է`
1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի սեպտեմբերի 27-ի N 27092021-07-0138 վկայական) Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/1 շենքի 87.2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 108 բնակարանն ուղղակի վաճառքով՝ 880 000 (ութ հարյուր ութսուն հազար) դրամով օտարել Սարգիս Գևորգյանին:
2. Սարգիս Գևորգյանը պարտավոր է վճարել.
1)  համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 880 000 (ութ հարյուր ութսուն հազար) դրամ` բնակարանի գինը.
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սարգիս Գևորգյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner