| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի N Ք-6510), Աբովյան համայնքի  ավագանին  ո ր ո շ ու մ է`1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի վկայական N 04102023-07-0027) 300.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասն աճուրդային կարգով օտարելուն։
 2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 2 100 000 (երկու միլիոն հարյուր հազար) դրամ՝ հողամասի կադաստրային արժեքով։
 3. Համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ։
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման օրվան հաջորդող օրվանից։
 |