Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 219.1-ին, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 08-ի քաղաքաշինության ոլորտում վարչական իրավախախտում թույլ տալու փաստի մասին N 25 արձանագրությունը և վարչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 08-ի արձանագրությունը. 1.Գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինություններ կառուցելու համար Արման Կիրակոսյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 (հարյուր հազար) դրամի չափով: 2. Արման Կիրակոսյանը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |