Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հաշվի առնելով «ՂԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Գրիգոր Ազիզյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 17-ի N Տ-1789). 1. Թույլատրել «ՂԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 1 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ՂԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 75 870 (յոթանասունհինգ հազար ութ հարյուր յոթանասուն) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |