Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Սուսան Դավթյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի մարտի 28-ի N Ք-1579), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սուսան Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 29102021-07-0024 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0331-0041 կադաստրային ծածկագրով 0.874 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (հողատեսքը՝ 0.20734 հեկտար մակերեսով արոտավայր, 0.66666 հեկտար մակերեսով վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսան Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |