Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արմինե Սարգսյանի լիազորած անձ Հրանտ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 03-ի N Ք-6551). 1. Արմինե Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 18-ի N 18042025-07-0231 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ Հրայր Գրիգորյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (480.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց, 1, 2-րդ առանձնացվող հատվածին (520.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 27-րդ փողոց, 1/1։ 2. Արմինե Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |