Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 46-Ա և N 47-Ա որոշումների, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N 5069 որոշման, հիմք ընդունելով Ժենյա Անդրանիկի Հովհաննիսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի N Ք-6929) և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 03-ի նիստի N 08 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Հիվանդանոցային ծառայություններ» (բաժին 7, խումբ 3, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 45 000 (քառասունհինգ հազար) դրամ փոխանցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 220410122430000 հաշվեհամարին՝ Ժենյա Անդրանիկի Հովհաննիսյանին նշանակված հետազոտությունների նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժենյա Անդրանիկի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|