|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2024 թվականի N 4382 |
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն և 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշումների, հիմք ընդունելով Գևորգ Մհերյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի N Ք-7504). 1. Կարեն Եղիազարյանին և Գևորգ Մհերյանին պատկանող (հիմք՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ի N 11112019-07-0037 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի 2/3/3 հասցեում գտնվող 3000.0 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղարտադրական օբյեկտների հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերական օբյեկտների հողամաս: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամ` հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|