|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 նոյեմբերի 2025 թվականի N 4320 |
ԼԻԴԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Լիդա Նիկողոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N Ք-6769). 1. Լիդա Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի N 13082025-07-0080 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի 2-րդ փողոց թիվ 55 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «Լիլիթ Հովհաննիսյան Հովիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին առանձնացվող հատվածին (434.5 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամասի 2-րդ փողոց, 56/1, 2-րդ առանձնացվող հատվածին (400.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամասի 2-րդ փողոց, 56։ 2. Լիդա Նիկողոսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիդա Նիկողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|